ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն «Լիոնի» դեմ 1-1 հաշվով խաղից հետո մեկնաբանել է թիմի պաշտպան Սերխիո Ռամոսի բացակայությունը։
35-ամյա իսպանացին ներկա էր պահեստայինների նստարանին։
Ընդհանուր առմամբ, նա այս մրցաշրջանում երկու հանդիպում է անցկացրել Լիգա 1-ում՝ մեկ անգամ մեկնարկային կազմում, մեկ անգամ՝ դուրս գալով փոխարինման։
«Ռամոսը առողջ է, բայց բոլորը պայքարում են հիմնական կազմում խաղալու համար, և ես որոշեցի խաղալ մեկ այլ զույգ կենտրոնական պաշտպաններով՝ Կիմպեմբե-Մարկինյոս դուետով»,- մեջբերում է Պոչետինոյին Get French Football News-ը։