«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Յուվենտուսից» կրած պարտությունից հետո (3-4) խոսել է իր թիմի խնդիրների մասին.
«Ինձ երեք տարի ժամանակ են տվել, որպեսզի այս թիմի խաղը բարելավվի, բայց դրա համար ինձ անհրաժեշտ է ակումբի օգնությունը: Թիմը առաջատարի որակներ չի ցուցաբերում, երբ խաղադաշտում ինչ-որ բան է տեղի ունենում, նույնիսկ երբ խոսքը վերաբերում է մրցավարական որոշումներին։ Ուժեղ բնավորություն ունեցող խաղացող չկա։
Մենք կազմը կուժեղացնենք երկու նորեկներով։ Նրանցից մեկը Մեյթլենդ-Նայլսն է, մյուսը՝ ֆիզիկապես կոշտ, ուժեղ բնավորությամբ կիսապաշտպան։
Պետք է դուրս գանք մեր հարմարավետության գոտուց, որտեղ բավարարվում ենք վեցերորդ կամ յոթերորդ տեղով։ Ես տղաներին ասացի, որ դրա համար նրանք պետք է ձեռք մեկնեն ինձ, այլ ոչ թե ես շարժվեմ նրանց ուղղությամբ, եթե խոսենք հոգեբանական ասպեկտի մասին»,- մեջբերում է Մոուրինյուին Sky Sport Italia-ն։