«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը մեկնաբանել է այն տեղեկատվությունը, իբր «Բարսելոնան» հետաքրքրված է իր ծառայություններով։
«Ես մտածում էի, որ Նոր տարին մի քանի օր առաջ է սկսվել, բայց, ինչպես պարզվում է, այսօր ապրիլի մեկն է։ Կամ էլ սա լրագրողների հերթական վատ աշխատանքի արդյունք է»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը։
27-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «կարմիր սատանաների» կազմում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով հինգ գոլի և ինը գոլային փոխանցման հեղինակ։