«Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին վարակվել է կորոնավիրուսով Սենեգալի ազգային հավաքականում եղած ժամանակ։ Այս մասին հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:
Այսպիսով, Սենեգալի հավաքականի ավագը բաց կթողնի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության մեկնարկային հանդիպումը Զիմբաբվեի ազգային հավաքականի դեմ։
📌 @kkoulibaly26, impegnato con la propria Nazionale per la Coppa d’Africa, è risultato positivo al Covid-19. Il calciatore, regolarmente vaccinato, è asintomatico e osserverà il periodo di isolamento come da protocollo. pic.twitter.com/bVqQYad4rJ
— Official SSC Napoli (@sscnapoli) January 8, 2022