«Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը, ում պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հունիսի 30-ին, կարող է վերադառնալ Ֆրանսիայի առաջնություն, հայտնում է Todofichajes-ը։
Վետերանի ծառայություններով հետաքրքրված է «Ռենը»։ Ըստ աղբյուրի՝ «կարմիր-սևերը» պատրաստ են դարպասապահին 3 տարվա պայմանագիր առաջարկել։
Նշվում է, որ Լյորիսին այս առաջարկը դուր է գալիս, քանի որ Ֆրանսիայում, ըստ խաղացողի, նա կկարողանա մշտական խաղային պրակտիկա ունենալ և պահպանել մարզավիճակը Քաթարում կայանալիք ԱԱ-2022-ին խաղալուց առաջ։
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է ֆրանսիացուն պահել թիմում։