«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հրապարակում է արել կատալոնական թիմում իր աշխատավարձի մասին։
Խաղացողը Twitter-ում հրապարակել է բանկային քաղվածք: Այսպիսով, Պիկեն արձագանքել է այն լուրերին, որ վերջին մեկ տարվա ընթացքում նա իբր վաստակել է 28 միլիոն եվրո՝ առանց հարկերի:
Հայտարարության համաձայն՝ 34-ամյա Պիկեն 2021 թվականին ստացել է 2,3 միլիոն եվրո։ Նա նշել է, որ սա իր աշխատավարձի կեսն է։
Հիշեցնենք, որ մրցաշրջանի մեկնարկից առաջ իսպանացին որոշել էր կրճատել իր աշխատավարձը՝ «Բարսայում» ֆինանսական խնդիրների պատճառով:
Personatges com aquest cobrant d’una televisió pública per defensar els seus amics. Aquí tens el 50% de la meva nòmina cobrada a 30 de desembre. Respecta’t una mica. https://t.co/luHsMMqJD8 pic.twitter.com/l4IAtqvexU
— Gerard Piqué (@3gerardpique) January 7, 2022