Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոախիմ Վատցկեն բացառել է թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդին ձմռանը վաճառելու հնարավորությունը։
«Հոլանդը ձմռանը չի հեռանա։ Տարբերակ չկա։ Ո՞վ կհամաձայնի վաճառել նման հարձակվողին ձմեռային դադարի ժամանակ, երբ նման անհրաժեշտություն չկա։
Միջմրցաշրջանում նրան պահելը, անխոս, դժվար կլինի։ Բայց մենք կփորձենք անել դա»,- Վատցկեի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։