«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Իսպանիայի առաջնության «Գրանադայի» դեմ խաղից առաջ կիսվել է իր մտքերով։
«Հաջող արդյունքը միշտ դրական տրամադրվածություն է ավելացնում։ «Լինարեսի» դեմ խաղը բարձրացրեց մեր ոգին։
«Բարսան» իրեն չի կարող թույլ տալ ոչ-ոքի խաղալ կամ պարտվել։ Ցավոք, այդպես էլ լինում է, բայց մենք պիտի ամեն ինչ անենք, որ դա տեղի չունենա։
«Գրանադան» բարդացնում է մեր առաջադրանքը։ Հաղթելը միշտ դժվար է։
Իմ կարծիքով՝ միայն «Բավարիան» էր մեզնից լավը։ Կարծում եմ՝ մենք ավելի լավն էինք, քան «Սևիլյան» ու «Բետիսը»՝ չնայած պարտության։ Դրա համար էլ կփորձենք նույնը անել «Ռեալի» դեմ։ Հույս ունեմ, որ կկարողանանք դուրս գալ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ»,- Չավիի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։