Ֆրանսիական L’Équipe թերթը հրապարակել է ֆրանսիական ֆուտբոլի 30 ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշային աղյուսակը։
Ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն։ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման, ով անցյալ տարի վերադարձավ Ֆրանսիայի հավաքական, զբաղեցրել է երկրորդ տեղը (անցյալ տարվա համեմատ ցուցակում 18 տեղով բարձրացել է)։ Երրորդ տեղը զբաղեցրել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին:
Մարզիչ Քրիստոֆ Գալտիեն, ում հետ անցյալ տարի «Լիլը» հաղթեց Լիգա 1-ը, 7-րդ տեղից բարձրացել է 4-րդ հորիզոնական: Հինգերորդը Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Դիդյե Դեշամն էր, ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ութերորդն է:
Վարկանիշում ներառված են նաև ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին (12-րդ տեղ), Մադրիդի «Ռեալ»-ի նախկին մարզիչ Զինեդին Զիդանը (13-րդ), «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան (14-րդ), ֆրանսիացի նախկին հարձակվող Թիերի Անրին (23-րդ), գործակալ Մինո Ռայոլան (25-րդ տեղ) և «Մոնակոյի» սեփականատեր Դմիտրի Ռիբոլովլևը (27-րդ):
Մրցավար Ստեֆանի Ֆրապարդը, ով նախորդ տարվա վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է առաջին տեղը, այս անգամ 18-րդն է։