ՖԻՖԱ-ն ներկայացրել է 2021-ի լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների եռյակը։
Մրցանակի համար կպայքարեն լեհ Ռոբերտ Լևանդովսկին, որը հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում», եգիպտոսցի Մոհամեդ Սալահը՝ «Լիվերպուլից» և ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։
The Best մրցանակաբաշխությունը կկայանա հունվարի 17-ին։
Հիշեցնենք՝ «Ոսկե գնդակ» 2021-ում Լիոնել Մեսսին առաջ անցավ Ռոբերտ Լևանդովսկուց՝ մրցանակը նվաճելով 7-րդ անգամ։