Որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյուի՝ վարձակալությամբ «Ասթոն Վիլա» տեղափոխվելու վերաբերյալ:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերի իր էջում հայտնում է, որ «Ասթոն Վիլան» կվճարի բրազիլացու աշխատավարձի 65%-ը: Մնացած գումարը կվճարի «Բարսելոնան»: Կատալոնացիները համաձայնվել են նաև գնման վերաբերյալ կետ ներառել համաձայնագրում, որը չի համարվի պարտադիր:
Վերջին 48 ժամվա ընթացքում «Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդն ավելի քան երեք զրույց է ունեցել Կոուտինյուի հետ: Նախկինում նրանք միասին հանդես են եկել «Լիվերպուլում»:
29-ամյա Կոուտինյուն «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թվականի հունվարին «Լիվերպուլից» 135 մլն եվրոյի դիմաց: Իսպանական թիմի կազմում բրազիլացի կիսապաշտպանը 106 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 25 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: Կիսապաշտպանի պայմանագիրը թիմի հետ ավարտվում է 2023 թվականին: