«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարիերան կշարունակի Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Կատալոնական ակումբն այս մասին հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:
Բրազիլացին «Ասթոն Վիլայում» կանցկացնի մրցաշրջանի երկրորդ հատվածը՝ վարձակալության հիմունքներով:
Հաղորդվում է, որ տրանսֆերը լիարժեք կձևակերպվի ֆուտբոլիստի՝ բուժզննում անցնելուց և աշխատանքի թույլտվություն ստանալուց հետո: Վարձակալությունը նաև հետագա գնման իրավունք է պարունակում:
Կոուտինյուի աշխատավարձի մի մասը կվճարի «Բարսելոնան»: 48 ժամվա ընթացքում ֆուտբոլիստը կտեղափոխվի Բիրմինգեմ:
29-ամյա ֆուտոբոլիստը «Բարսայի» կազմում այս մրցաշրջանում մասնակցել է 16 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ: