«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռիյադ Մահրեզը գաղտնի ամուսնացել է 23-ամյա մոդել Թեյլոր Ուորդի հետ, հայտնում է The Sun-ը: Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել մուսուլմանական ավանդույթներով: Աղբյուրը նշում է, որ զույգը ևս մեկ արարողություն կանցկանցի Մեծ Բրիտանիայում, որպեսզի ամուսնությունն օրինական համարվի այդ երկրում:
«Ռիյադն ու Թեյլորը հիմա օրինական ամուսնացած են իսլամական օրենքներով: Նրանց համար կարևոր էր հետևել կրոնական ավանդույթներին: Արարողությունը շատ կարճ է տևել: Հիմա նրանք մտադիր են երկրորդ հարսանիքը կազմակերպել , որը կլինի գլխավոր իրադարձությունը:
Թեյլորն ու Ռիյադը շատ երջանիկ են ու շատ են սիրում իրար»,- ասել է արարողության հյուրերից մեկը:
Զույգը 2021 թվականի հունիսին հայտարարեց նշանադրության մասին:
View this post on Instagram