Ամերիկացի թենիստ Տենիս Սանդգրենը, որը բաց է թողնում Ավստրալիայի բաց առաջնությունը՝ կորոնավիրուսի դեմ պատվաստում ստանալու դժկամության պատճառով, մեկնաբանել է Նովակ Ջոկովիչի առջև հայտնված խնդիրները։
«Երևի ես միանգամից կգնայի տուն: Չգիտեմ, կսպասեի երկուշաբթի օրը կայանալիք դատավարությանը, թե ոչ։ Ես հասկանում եմ այն զգացողությունը, որ քեզ հետ անարդար են վարվել, բայց ես արդեն տանը կլինեի։
Եթե Ջոկովիչին այնուամենայնիվ թույլ տան մասնակցել, ապա հեշտ է պատկերացնել, թե ինչպես է նա դուրս գալու Ավստրալիայի բաց առաջնություն դժգոհ աղմուկի ներքո, բայց խաղալը լիովին կարող է:
Ես առանց այն էլ երբեք չեմ ուզում խաղալ նրա հետ, իսկ հիմա առավել ևս երբ նա դուրս կգա մի քանի օր վանդակի մեջ մնալուց հետո. այսպես ասած: Երբ նա տրամադրված է, նա բաց չի թողնի: Նա բառացիորեն իր ամբողջ հոգին դուրս կհանի, բայց կանգ չի առնի»,- ասել է թենիսիստը news.sky.com -ին: