Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանն այսօր՝ հունվարի 7-ին, նշում է ծննդյան 30-րդ տարեդարձը:
«Մեր ամենաուրախ, ամենադրական, ամենաբարի»,- այսպես է բնութագրել Բայրամյանին ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը:
Բայրամյանը 2020 թվականից է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականում. մինչ օրս ընդհանուր առմամբ 13 հանդիպում է անցկացրել ազգային թիմի մարզաշապիկով և դարձել 2 գոլի հեղինակ:
Հավաքականի կազմում իր առաջին գոլը Բայրամյանը հեղինակել է 2020 թվականի հոկտեմբերի 11-ին՝ Վրաստանի դեմ Ազգերի լիգայի խաղում (2-2):
ArmSport-ի խմբագրակազմը շնորհավորում է մեր հավաքականի ֆուտբոլիստին ծննդյան օրվա առթիվ՝ նրան մաղթելով առողջություն, հաջողություններ և նորանոր հաղթանակներ Հայաստանի հավաքականի կազմում: