«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն երկրպագուներին կոչ է արել դադարեցնել «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչին ուղղված ռասիստական վանկարկումներն Ա Սերիայի 20-րդ տուրի՝ այս թիմերի միջև խաղում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Մոուրինյուն ստիպված է եղել միջամտել, որպեսզի դադարեցնի «Ռոմայի» երկրպագուների ռասիստական կոչերը: Միջադեպը տեղի է ունեցել, երբ 40-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է մտել:
Խաղն ավարտվել է «Միլանի»՝ 3-1 հաշվով հաղթանակով: Իբրահիմովիչն այդ խաղում գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Հարձակվողը նաև չի իրացրել 11-մետրանոցը ավելացված 4-րդ րոպեին:
«Միլանն» այս պահին մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում՝ վաստակելով 45 միավոր: «Ռոման», իր հերթին, գտնվում է 7-րդ տեղում՝ 32 միավորով: