«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Էնդի Քոուլը խոսել է թիմի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի մասին:
«Ռոնալդուն վերադարձել է, և թվում է, թե Բրունոյի ամբողջ խաղը փոխվել է: Ես հետևում եմ նրան ամբողջ մրցաշրջանում: Ռոնալդուի վերադարձից հետո Բրունոն այլևս այն խաղացողը չէ, ինչ նախորդ մրցաշրջանում։
Նայում ես նրան ու մտածում՝ ինչո՞ւ։ Նա ունի անհրաժեշտ որակները, նրան չպետք է անհանգստացնի թիմում Ռոնալդուի ներկայությունը, քանի որ նրանք երկուսն էլ շատ բարձրակարգ խաղացողներ են, ովքեր ցանկանում են նույն բանը։
Բայց նրա մարզավիճակը փոխվեց Կրիշտիանուի գալուստով», Քոուլի խոսքերն է մեջբերում Mirror-ը:
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Բրունոն անցկացրել է 18 խաղ, խփել 5 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։