Կատալոնական «Բարսելոնան» նախօրեին, կարողացավ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում հաղթել «Լինարեսին»՝ 2:1:
Խաղից հետո պարզ է դարձել, որ կատալոնական ակումբը կարող է զրկվել ընթացիկ մրցաշրջանում իր առանցքային խաղացողներից մեկից, հաղորդում է իսպանական AS-ը:
Առաջին խաղակեսի դրվագներից մեկում կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն աջ դաստակի վնասվածք է ստացել, ինչի արդյունքում ընդմիջմանը փոխարինվել է։
Ինչպես հայտնի է դարձել իսպանական մամուլին, նախնական բժշկական հետազոտությունը հիասթափեցնող եզրակացություններ է թողել ուրուգվայցի ֆուտբոլիստի վիճակի վերաբերյալ, քանի որ ակումբի բժիշկները կոտրվածքի ենթադրություն են հայտնել։
Արաուխոն պետք է մանրամասն հետազոտություն անցնի Կատալոնիա ժամանելուն պես, սակայն այս պահին բժշկական շտաբի կանխատեսումները հիասթափեցնող են. ֆուտբոլիստը կարող է մի քանի ամիս բաց թողնել նման բնույթի վնասվածքից ապաքինվելու պատճառով։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Արաուխոն դարձել է «բլաուգրանայի» հիմնական կազմի խաղացող: Մասնակցելել է 21 խաղի, որոնցում դարձել է երկու գոլի հեղինակ։