«Մեծ սաղավարտի» 20-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը մեկնաբանել է ATP վարկանիշի առաջատար սերբ Նովակ Ջոկովիչի և Ավստրալիայի բաց առաջնության շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակը։
«Աշխարհն արդեն բավականաչափ տուժել է։ Պատվաստվի ՛ ր: Եթե նա ցանկանար, ապա առանց խնդիրների կխաղար Ավստրալիայում։ Բայց նա կայացրեց իր որոշումը: Բոլորն էլ դրա իրավունքն ունեն, բայց հետո հետևանքներ կլինեն, չէ՞», Նադալի խոսքերը մեջբերում է լրագրող Բեն Ռոտենբերգը Twitter-ում։
Հիշեցնենք, որ Ավստրալիայի սահմանապահ ծառայությունը Մելբուրնի օդանավակայանում բերման է ենթարկել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի չեմպիոնին՝ վիզայի հետ կապված սխալի պատճառով։
Ջոկովիչն Ավստրալիայի բաց առաջնության 9-ակի հաղթող է: