«Ինտերի» նախկին կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում։
Ինչպես հաղորդում է TodoFichajes-ը՝ 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է «Մոնակոն»։
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի խմբային փուլի Ֆինլանդիայի ու Դանիայի միջև կայացած խաղում դանիացիների կիսապաշտպան Էրիկսենի մոտ սրտի կանգ էր գրանցվել։