Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 20-րդ տուրի չորս հանդիպում հետաձգվել է ՝ֆուտբոլիստների շրջանում կորոնավիրուսով վարակվելու բազմաթիվ դեպքերի պատճառով, հայտնում է Sky Sports Italia-ն։
Հունվարի 6-ին նախատեսված Բոլոնիա — Ինտեր, Ատալանտա — Տորինո, Ֆիորենտինա — Ուդինեզե և Սալերնիտանա — Վենեցիա հանդիպումները նշանակված օրը չեն կայանա։
19 տուրից հետո «Ինտերը» 46 միավորով գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում «Միլանն» է (42 միավոր), երրորդը՝ «Նապոլին» (39), իսկ «Ատալանտան» (38) զբաղեցնում է չորրորդ տեղը։
Ավելի վաղ «Բոլոնիան» չէր ներկայացել «Ինտերի» դեմ տնային խաղին։ Հյուրերը ժամանել էին մարզադաշտ և նախավարժանք արել։