«Ռոման» բանակցություններ է վարում «Պորտուի» հետ, Սերժիո Օլիվեյրայի տրանսֆերի շուրջ, հայտնում է Football Italia-ն:
Հռոմեացիները մտադիր են 29-ամյա պորտուգալացուն վարձակալել մինչև մրցաշրջանի ավարտը՝ գնման տարբերակով։
Այս տրանսֆերային պատուհանի ժամանակ, «Ռոմայի» համար առաջնահերթություն է կենտրոնական կիսապաշտպանի և աջ պաշտպանի հետ պայմանագիր կնքելը:
Պորտուգալիայի ընթացիկ առաջնության 13 խաղում Օլիվեյրան դարձել է 2 գոլի հեղինակ։