Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը աջակցել է թենիսիստ Նովակ Ջոկովիչին, ով խնդիրներ ունի Ավստրալիա մուտք գործելու հարցում։
Հունվարի 4-ին Ջոկովիչը հայտարարեց, որ ստացել է բժշկական արձանագրություն կորոնավիրուսի դեմ պատվաստվելու վերաբերյալ և թռչում է Մելբուրն։ Այնուամենայնիվ, հունվարի 5-ին ավստրալացի սահմանապահները Մելբուրնի օդանավակայանում մեկուսացրել են 34-ամյա սերբին. նա խնդիրներ ուներ՝ վիզա ստանալու սխալի պատճառով։
«Ես հենց նոր ավարտեցի Նովակ Ջոկովիչի հետ հեռախոսազրույցը։ Մեր Նովակին ասացի, որ ողջ Սերբիան իր հետ է, և որ մեր իշխանությունները ձեռնարկում են բոլոր միջոցները, որպեսզի հնարավորինս շուտ վերջ տան աշխարհի լավագույն թենիսիստի նկատմամբ հետապնդումը։
Միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան՝ Սերբիան պայքարելու է Ջոկովիչի համար, հանուն արդարության և ճշմարտության։ Մնացած բոլոր առումներով Նովակն ուժեղ է, մենք դա շատ լավ գիտենք»,- գրել է Վուչիչը Instagram-ում։