«Հերտայի» հարձակվող Քշիշտոֆ Պյոնտեկը մոտ է «Ֆիորենտինա» տեղափոխվելուն, հայտնում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն։
«Ջենոան» նույնպես հետաքրքրված էր 26-ամյա հարձակվողի հետ պայմանագիր կնքելու հարցում, սակայն նա ի վերջո նա ընտրել է «Ֆիորենտինան»:
Լեհ ֆուտբոլիստը Ա Սերիայում խաղալու փորձ ունի. նախկինում նա խաղացել է «Ջենոայում» և «Միլանում»:
Նա այս մրցաշրջանում Բունդեսլիգայում անցկացրել է ինը խաղ և դարձել մեկ գոլի հեղինակ։