Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը, ամենայն հավանակնությամբ, չի կարողանա մասնակցել Australian Open-2022-ին։
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի խոսքով՝ իշխանությունները չեղարկել են աշխարհի առաջին ռակետի վիզան։
«Պարոն Ջոկովիչի վիզան չեղարկվել է։ Կանոնները կանոններ են, հատկապես, երբ խոսքը վերաբերում է մեր սահմաններին: Ոչ ոք այս կանոններից վեր չէ։ Մեր ուժեղ սահմանային քաղաքականությունը չափազանց կարևոր է Ավստրալիայի համար, որտեղ կորոնավիրուսից մահացության մակարդակը աշխարհում ամենացածրերից է, և մենք շարունակում ենք զգոն լինել», — գրել է Մորիսոնը թվիթերում:
Ավելի վաղ Ջոկովիչը հայտարարել էր, որ իր համար բժշկական բացառություն են արել, որպեսզի կարողանա մասնակցել Ավստրալիայի Բաց առաջնությանը: