Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Բարսելոնան» հաղթեց «Լինարեսին» 2-1 հաշվով:
Կատալոնական թիմի մեկնարկային կազմում էր պաշտպան Դանի Ալվեշը, ով վերջերս է վերադարձել ակումբ։
Այս հանդիպումը բրազիլացու համար առաջինն էր «Բարսայում» 2016 թվականի մայիսի 22-ից ի վեր: Այսպիսով, Ալվեշը 2054 օր անց կրկին խաղաց «Բարսելոնայի» կազմում։
Նաև Ալվեշը 38 տարեկան 244 օրական հասակում դարձավ թիմի ռեկորդակիրը. նա ամենատարեց խաղացողն է, ով մասնակցել է պաշտոնական հանդիպման՝ գերազանցելով Խոսե Պինտոյի ցուցանիշը (38 տարեկան 190 օրական):