«Միլանի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ թիմի 3 խաղացողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Նրանց անունները չեն բացահայտվել։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ երեք վարակվածներն էլ իրենց լավ են զգում և գտնվում են կարանտինում։ Հունվարի 6-ին ամբողջ թիմը թեստ կհանձնի՝ համաձայն արձանագրային պահանջների։
Ինչպես հայտնում է Sky Sport Italia-ն, կորոնավիրուս է հայտնաբերվել Ֆիկայո Տոմորիի, Ալեսիո Ռոմանյոլիի և Դավիդե Կալաբրիայի մոտ:
Հունվարի 6-ին «Միլանը» Ա Սերիայի 20-րդ տուրի շրջանակում հանդիպում կանցկացնի «Ռոմայի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին։