Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչ՝ 3-1 հաշվով հաղթելով «Ալկոյանոյին»։
Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Էդեր Միլիտաոն և Մարկո Ասենսիոն, ևս մեկ գոլ գրանցվեց տանտերերի դարպասապահ Խոսե Խուանի ինքնագոլի շնորհիվ։ Տանտերերի կազմում գոլով աչքի ընկավ Դանիել Վեգան: Նշենք, որ սերուցքայինների դարպասն այս խաղում պաշտպանել է ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը։ Դա նրա առաջին խաղն էր այս մրցաշրջանում:
«Բարսելոնայի» ֆուտբոլիստները կամային հաղթանակ տարան «Լինարեսի» նկատմամբ։ Կատալոնացիները հաղթեցին 2-1 հաշվով։
Չավիի թիմը բաց թողեց արդեն 19-րդ րոպեին և պարտվում էր մինչև 63-րդ րոպեն, երբ փոխարինման դուրս եկած Ուսման Դեմբելեն դարձավ գոլի հեղինակ։ Մի քանի րոպե անց արսեն «Բարսելոնային» առաջ է մղել Ֆերան Ժուտգլան։ «Բարսելոնա» վերադառնալուց հետո դեբյուտային խաղն է անցկացրել 38-ամյա բրազիլացի պաշտպան Դանի Ալվեշը։
Այլ արդյունքներ
«Կարթագենա»-«Վալենսիա»․ 1-2
«Էհբար»-«Մալյորկա»․ 1-2
«Լեգանես»-«Ռեալ Սոսեյդադ»․ 2-3
«Աթլետիկո Բալեարես»-«Սելթա»․ 2-1
«Ռեալ Վալյադոլիս»-«Բետիս»․ 0-3
«Միրանդես»-«Ռայո Վալեկանո»․ 0-1