Աշխարհի թիվ 1 ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը մեկուսացվել է Մելբուռնի օդանավակայանում՝ մուտքի վիզայի հետ կապված խնդիրների պատճառով, հայտնում է b92-ը։
Կեսօրին նա խնդիրներ էր ունեցել Մելբուրն ժամանելիս՝ վիզայի հետ կապված սխալի պատճառով։ Ավելի ուշ նա հարցաքննվել է Ավստրալիայի բաց առաջնությանը մասնակցելու բժշկական բացառության վերաբերյալ:
Ավելի վաղ Ջոկովիչը հայտարարել էր, որ իր համար բժշկական բացառություն են արել, որպեսզի կարողանա մասնակցել Ավստրալիայի 2022թ. Բաց առաջնությանը:
Այժմ նա մեկուսացված է առանձին սենյակում, որը հսկում են երկու ոստիկան։ Ավստրալիայի վարչապետ Սկոթ Մորիսոնն արձագանքել է սերբ Նովակ Ջոկովիչի՝ առանց պատվաստման՝ Ավստրալիայի բաց առաջնությանը մասնակցելու հայտարարությանը:
Երկրի վարչապետն ասել է, որ եթե Ջոկովիչը չկարողանա ապացուցել այն, որ ինքն ազատված է պատվաստումից, ապա նրան կարգելվի մնալ Ավստրալիայում և առաջին ինքնաթիռով կվերադառնա Սերբիա: