Բրազիլացի լրագրող Ֆաբիո Ալեյշոն իր թվիթերյան միկրոբլոգում մեկնաբանել է «Կայրաթի» նախկին խաղացող Վագներ Լավի` դանիական «Միդտյուլանդ» տեղափոխվելու մասին տեղեկությունը, հայտնում է KazFootball.kz-ն։
«Վագներ Լավը կարող է կարիերան շարունակել Դանիայի առաջնության առաջատար «Միդտյուլանդի» կազմում։
Երկուստեք հետաքրքրություն կա։ «Խիմկին» նույնպես ցանկանում է ձեռք բերել հարձակվողին»,- գրում է լրագրողը։
Հիշեցնենք, որ բրազիլացի հարձակվողը լքել է «Կայրաթը» Ղազախստանում երկու մրցաշրջան անցկացնելուց հետո: