Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը մտադիր է ամռանը փոխել ակումբային գրանցումը և երկար ժամանակ մտածում էր, թե որ ակումբ տեղափոխվել։
The Mirror-ը հայտնում է, որ ի վերջո ֆուտբոլիստը կենտրոնացել էր երկու ակումբների՝ «Բարսելոնայի» և «Ռեալի» վրա, իսկ հետո ընտրություն է կատարել հօգուտ կատալոնական ակումբի։
Հոլանդին դուր չի գալիս «Ռեալի» ուշադրությունը Կիլիան Մբապայի նկատմամբ, ում պայմանագիրն ավարտվում է այս ամառ։
Ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կատալոնական թիմի նորեկ Ֆերան Տորեսի շնորհանդեսի ժամանակ պատասխանել է «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հնարավոր տրանսֆերի մասին հարցին։ Մանրամասներն՝ այստեղ։