Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Գարեթ Բեյլի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
Մասնագետը կարծում է, որ ֆուտբոլիստի վատ մարզավիճակը վնասվածքի վախի հետևանք է։
«Բեյլը վնասվածք չունի, բայց նա իրեն հարմարավետ չի զգում։ Նա վախենում է վնասվածք ստանալուց, և մենք պետք է դա ընդունենք։
Ֆուտբոլիստի վնասվածքի մասին լուրեր չհրապարակելը լավ չէ, բայց մենք պետք է հարգենք նրա գաղտնիությունը։ Հուսով ենք, որ նա կվերադառնա ընդհանուր խումբ Վալենսիայի հետ հանդիպման համար»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Ընթացիկ մրցաշրջանում Բեյլը «Ռեալի» կազմում անցկացրել է ընդամենը երեք հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ։