Դորտմունիդ «Բորուսիայի» ղեկավարությունը Էրլինգ Հոլանդի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ այլ ակումբների հետ կարող են բանակցել միայն մինչև հունվարի 31-ը, եթե ֆուտբոլիստը ցանկանում է փոխել ակումբը մինչև հաջորդ մրցաշրջանի մեկնարկը։
Էրլինգ Հոլանդի պայմանագիրը ավարտվում է միայն 2024 թվականի ամռանը, սակայն գերմանացի ֆուտբոլիստի համաձայնագիրը պարունակում է կետ, ըստ որի՝ նա կարող է հեռանալ թիմից արդեն երկրորդ մրցաշրջանից հետո, եթե այն ակումբը, ով ցանկանում է ձեռք բերել նրան համաձայնվի 75 միլիոն եվրոյի փոխհատուցում վճարել։
«Մեղուները» ցանկանում են շուտ տեղեկանալ ներվեգացու որոշման մասին, որպեսզի կարողանան ինչ-որ մեկին գտնել, որպես նրա փոխարինող, նույնիսկ ձմեռային պատուհանի ժամանակ:
Այս պահին Էրլինգն ավարտել է իր արձակուրդը իսպանական Մարբելայում և արդեն պատրաստվում է գերմանական Բունդեսլիգայի մրցաշրջանի 2-րդ հատվածի վերսկսմանը:
«Բորուսիան» 21-ամյա հարձակվողին փոխարինելու մի քանի տարբերակ ունի՝ Դուշան Վլահովիչը «Ֆիորենտինայից», Դարվին Նունյեսը «Բենֆիկայից», Սաշա Կալայջիչը «Շտուտգարտից», ինչպես նաև Կարիմ Ադեյեմին «ՌԲ Զալցբուրգից»: