Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի խաղում «Աթլետիկոն» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Ռայո Վալեկանոյին»:
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Անխել Կորեան (28′, 53′):
Այս խաղից հետո «Աթլետիկոն» չորրորդ տեղում է, «Ռայո Վալեկանոն»՝ հինգերորդ։
Հաջորդ տուրում «Աթլետիկոն» կխաղա «Վիլյառեալի» հետ, «Ռայո Վալեկանոն» կհանդիպի «Բետիսի» հետ։