Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Լա լիգայի 19-րդ տուրի արտագնա խաղում «Խետաֆեից» կրած պարտության մասին (0:1).
«Մենք մրցակցին գոլ նվիրեցինք, դա արեց մի խաղացող [Էդեր Միլիտաոն], ով սովորաբար գերազանց է գործում պաշտպանությունում: Մադրիդի «Ռեալը» մեկ օր է եղել արձակուրդում. թիմը նման չէր Սուրբ Ծննդյան տոներից առաջվա թիմին։ Այս պարտությունը մեզ համար կարող է զարթուցիչ ծառայել։ Այսօր էլ թիմը տոնում էր։
Ինձ արդարացում պետք չէ։ Մենք լավ չխաղացինք և կորցրեցինք միավոր: Երեկ ես խաղացողներին ասացի, որ ինձ դուր է գալիս, թե ինչպես ենք մենք մարզվում։ Հիմա իմ խոսքերը քննադատություն չեն, ոչ մի դրամա չկա, մենք առաջատարն ենք։
Բացակայում էին մի շարք խաղացողներ, իսկ ոմանք այսօր լավ չխաղացին, ինչպես Բենզեման: Երկրորդ խաղակեսում Ազարը փորձեց ինչ-որ բան անել, բայց հնարավորություններ չստեղծեց, ինչպես Մարսելոն: Ակնհայտ է, որ նման բարդ հանդիպումներում Մարսելոն ավելի շատ հնարավորություններ է տալիս հարձակման գծում»,- մեջբերում է իտալացի մասնագետին El Chiringuito TV-ն: