Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի խաղում «Խետաֆեն» կամային հաղթանակ տարավ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ։
Հանդիպման միակ գոլը 9-րդ րոպեին խփեց Էնես Ունալը։ «Ռեալի» համար այս պարտությունը երկրորդն էր մրցաշրջանում։ Կարլո Անչելոտիի թիմը 46 միավորով շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Խետաֆեն» 16-րդ հորիզոնականում է (18 միավոր):