Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Նանտը» 2-0 հաշվով հաղթեց «Վիտրեին»։
Հանդիպման 74-րդ րոպեին «Նանտի» կազմում փոխարինման մտավ հայ կիսապաշտպան Գոռ Մանվելյանը` պաշտոնապես նորամուտը նշելով ֆրանսիական ակումբի կազմում։
Հիշեցնենք, որ 2021 թվականի ապրիլին «Նանտը» պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել 19-ամյա կիսապաշտպան Գոռ Մանվելյանի հետ։
Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվական։ Գոռը «Նանտի» սան է և հանդես էր գալիս ակումբի երկրորդ թիմում։
Հայ ֆուտբոլիստը ծնունդով Արցախից է։