ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է հարձակվող Կիլիան Մբապեի պայմանագրի երկարաձգման հետ կապված իրավիճակի մասին։
Մբապեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է հաջորդ ամառ։
Հաղորդվում էր, որ 23-ամյա ֆրանսիացին ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»:
«Ակումբը ցանկանում է, որ նա երկար մնա: Մենք ցանկանում ենք, որ Մբապեն մնա, և դա ակնհայտ է: Սա մեր և Կիլիանի գործն է։ Հուսով ենք, որ նա կշարունակի խաղալ նույն մակարդակով»,- ասել է Պոչետինոն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։