Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը մտադիր է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է The Sun-ը։
Նորվեգացին նման հայտարարություն է արել երկրպագուների հետ զրույցում՝ իսպանական Մարբելա քաղաքում ամանորյա հանգստի ժամանակ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը ցանկանում է իմանալ հարձակվող Էրլինգ Հոլանդի ծրագրերի մասին: «Մեղուները» պնդում են, որ 21-ամյա նորվեգացին փետրվարի վերջին որոշում կկայացնի ապագայի վերաբերյալ:
Ավելի վաղ շշուկները Հոլանդին կապում էին իսպանական գրանդների՝ «Ռեալի» և «Բարսելոնայի» հետ: