Tuttosport-ի փոխանցմամբ՝ Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը պայմանավորվել է «Մարսելի» ղեկավարության հետ հարձակվող Արկադիուշ Միլիկի տրանսֆերի շուրջ։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը թուրինցիներին կարժենա 15 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանի շրջանակներում 27-ամյա լեհ հարձակվողը անցկացրել է 16 հանդիպում և խփել է 8 գոլ:
Հիշեցնենք, որ ֆրանսիական թիմը «Նապոլիից» խաղացողին ձեռք է բերել վարձավճարով՝ տրանսֆերի պարտադիր գնման տարբերակով։