2021 թվականի լավագույն 10 մարզիկները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրվեցին Բաղրամյան 26-ում։
Պարգևատրումից հետո լրագրողների հետ զրույցում տարին ամփոփել է մարմնամարզիկ Արթուր Դավթյանը։
«Շատ դժվար, բայց հաջողակ տարի էր, քանի որ առաջին տեղը գրավեցի Եվրոպայի առաջնությունում ու Օլիմպիական խաղերում նվաճեցի բրոնզե մեդալ, որն անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին մեդալն էր։
Ուրախ ու հպարտ եմ, որ կարողացանք սառույցը կոտրել և մեդալ նվաճել Օլիմպիական խաղերում։ Մեր միակ խնդիրը պայմաններն են․ չունենք նորմալ մարզադահլիճ։ Ինչքանով տեղյակ եմ, նոր մարզադպրոցի կառուցումը շատ մոտ է։ Մեզ համար հիմա միայն պայմաններ են պետք, այդ դեպքում մեր նվաճումները կկարողանան կրկնել ավելի երիտասրադ մարզիկներ։ Նպատակս գալիք տարում Աշխարհի առաջնությունում մեդալ նվաճելն է»,–ասել է Դավթյանը։