Երևանի «Նոայի» շարքերն է համալրել լատվիացի կիսապաշտպան Ալեքսեյս Գրյազնովսը։
24-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել լատվիական «ՌՖՇ» և «Ելգավա», ինչպես նաև չեխական «Սոկոլ» և «Սլովան» ակումբներում։
2019 թվականի Գրյազնովսը մեկ հանդիպում է անցկացրել Լատվիայի ազգային հավաքականում։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 100 հազար եվրո։