Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, թե ինչ կլինի, եթե սեռը փոխած տղամարդիկ մասնակցեն կանանց մրցումներին։ Այս դեպքում, ըստ Պուտինի, կանացի սպորտը կդադարի գոյություն ունենալ։
«Ամեն ինչում ինչ-որ ողջախոհություն պետք է լինի: Տղամարդն իրեն կին է հռչակում և զբաղվում է, ասենք, ծանրամարտով կամ որևէ այլ մարզաձևով։ Կանանց սպորտն ընդհանրապես կդադարի գոյություն ունենալ: Ես հավատարիմ եմ ավանդական մոտեցմանը, որ կինը կին է, տղամարդը՝ տղամարդ»,- Վլադիմիր Պուտինի խոսքը մեջբերում է «РИА Новости Спорт»-ին։
Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ներկայացրել էր արդարության, ներառման և խտրականության բացառման նոր հայեցակարգ՝ հիմնված գենդերային ինքնության և սեռային տարբերությունների վրա։