Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց ՀՀ տղամարդկանց վոլեյբոլի առաջնության եզրափակիչ փուլը: Հինգ թիմերի պայքարի ավարտից հետո մրցանակային եռյակը դասավորվեց հետևյալ հաջորդականությամբ` ՖԻՄԱ, ԲԿՄԱ, ԽՄՕՄՄ:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հաջորդ մրցաշրջանում հնարավոր է մեկական թիմով ավելանա տղամարդկանց և կանանց ՀՀ առաջնության մասնակիցների քանակը:
Ամանորի տոներից հետո մարզիկները Ծաղկաձորում իրենց ունակությունները կդրսևորեն «Վոլեյբոլ ձյան վրա» , իսկ ամռանը ՝ լողափնյա վոլեյբոլի համապետական ստուգատեսներում: Ինչ վերաբերում է դասական վոլեյբոլին, ասենք, որ ավանդույթի համաձայն այն կսկսվի գարնանը և բազմափուլ մրցաշարի վերջակետը կդրվի տարեմուտի նախօրերին:
Հիշեցնենք, որ կանանց ՀՀ առաջնությունը ավարտվեց նոյեմբերին: Երկրի չեմպիոնի կոչմանն արժանացան ԽՄՕՄՄ — ի մարզուհիները: Երկրորդ և երրորդ տեղերը գրավեցին համապատասխանաբար «Վանը» և «Արցախը» :