Ֆինլանդիայում տեղի ունեցավ մաս-ռեստլինի (ուժային ըմբշամարտ) աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ հիանալի հանդես եկան Հայաստանը ներկայացնող մարզիկները։
Մեր հավաքականը ստուգատեսում նվաճեց երեք մեդալ։
80 կգ քաշային Հովհաննես Դավթյանը և 90 կգ քաշային Աշոտ Հովհաննիսյանը դարձան արծաթե մեդալակիր։
65 կգ քաշային Յուրի Սաքունցն էլ արժանացավ բրոնզե մեդալի։