Իսպանիայի Ուելվա քաղաքում ավարտվեց Բադմինտոնի աշխարհի առաջնությունը։
Տղամարդկանց մենապայքարում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց համաշխարհային դասակարգման 22-րդ համար, սինգապուրցի Լոհ Կին Յուն, որը եզրափակչում 2-0 (21-15, 22-20) հաշվով առավելության հասավ 14-րդ համար, հնդիկ Շրիկանտ Կիդամբիի նկատմամբ։
Բրոնզե մեդալակիր դարձան Հնդկաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 19-րդ համար Սեն Լաքշյան և երրորդ համար, դանիացի Անդերս Անտոնսենը։
Կանանց մենապայքարում չեմպիոնի տիտղոսը նվաճեց համաշխարհային դասակարգման երրորդ համար, ճապոնուհի Ականե Յամագուչին, որը եզրափակչում 2-0 (21-14, 21-11) հաշվով առավելության հասավ առաջին համար, Թայպեյը ներկայացնող Դայ Ցզինի նկատմամբ։