Նիկոսիայում ընթացող Cyprus U17 բադմինթոնի մրցաշարի փլեյ-օֆֆում Հայաստանի ներկայացուցիչ Էլեն Տիրատուրյանը մեկնարկել է հաղթանակով։ Հունաստանի ներկայացուցչուհու դեմ պայքարում մեր մարզուհին առավելության է հասել 21-16, 21-15 հաշվով։
Քառորդ եզրափակչում Տիրատուրյանը պարտություն է կրել Ռուսաստանի ներկայացուցչուհի Անաստասիա Վաշլանովայի նկատմամբ և դուրս մնացել հետագա պայքարից։
Նշենք, որ սա մեր մարզուհու վերջին ելույթն էր մինչև 17 տարեկանների տարիքային խմբում։ 2022-ից Տիրատուրյանը հանդես կգա մինչև 19 տարեկանների միջազգային մրցաշարերում։