Հոկեյի Ազգային Լիգայի հերթական խաղում «Վաշինգթոնն» օվերթայում 4-5 հաշվով պարտություն կրեց «Չիկագոյից»։
Մայրաքաղաքայինների կազմում մեկական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ դարձավ ռուս հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը։ Այսպիսով, Օվեչկինը խփեց NHL-ում իր 751-րդ գոլը և լեգենդար Ուեյն Գրեցկիից հետ է մնում 143 տափօղակով։
Եվս 15 տափօղակ, և Օվեչկինը կհավասարվի մեկ այլ լեգենդի՝ Յարոմիր Յագրին, որի ակտիվում կա 766 տափօղակ։ Ընթացիկ մրցաշրջանի ռմբարկուների ցուցակում Օվեչկինը դուրս եկավ առաջին հորիզոնական՝ շրջանցելով «Էդմոնտոնի» առաջատարներ Լեոն Դրայզայթլին և Քոնոր Մաքդևիդին;