Դերասան Թոմ Հոլանդը պատմել է, թե ինչպես է փորձել համոզել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին տեղափոխվել «Տոտենհեմ»։
«Վերջերս մենք «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանն էինք և այնտեղ հանդիպեցինք Մեսսիին: Դա անհավանական էր: Ես նաև հանդիպեցի Մբապեին և ասացի նրան. «Բարև, ես շատ գոհ եմ քո խաղից: Պետք է տեղափոխվել «Տոտենհեմ»։ Ի պատասխան՝ նա շատ բարձր ծիծաղեց և ասաց, որ դա անհնար է»,- պատմել է Հոլանդը LADbible TV ալիքում Զենդայայի հետ հարցազրույցում։
Ավելի վաղ 22-ամյա հարձակվողը նշել էր, որ չի ցանկանում երկարաձգել հաջորդ ամառ ավարտվող պայմանագիրը և մտադիր է տեղափոխվել «Ռեալ»։
Թոմ Հոլանդը MARVEL-ի մի քանի ֆիլմերում մարմնավորել է Փիթեր Փարքերին (Սարդ-մարդուն):