Ռոսարիոյում, ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հայրենիքում, ստեղծվել է հսկայական ֆրեսկա (որմնանկար):
Զարմանալի չէ, որ աշխատանքը նվիրված է հենց արգենտինացուն։ «Ուրիշ Գալակտիկայից և Իմ քաղաքից» վերնագրված աշխատանքը 69 մետր բարձրություն ունի և պատկերված է շենքի պատին։
Որմնանկարում Մեսսին պատկերված է Արգենտինայի հավաքականի մարզաշապիկով:
2021 թվականին Մեսսին Արգենտինայի հետ առաջին անգամ նվաճեց Ամերիկայի գավաթը։ Տարեվերջին Մեսսին հաղթեց նաև 2021 թվականի «Ոսկե գնդակը»: Այս մրցանակը Մեսսիի համար յոթերորդն էր իր կարիերայում: